«The Globe and Mail». Պատմություն` Հայաստան կատարած հրապուրիչ ճանապարհորդության մասին
Հոկտեմբեր 15, 2011 | 01:03
NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Դուգլաս Մակարտուրի` «The Globe and Mail»-ում հրապարկված հոդվածը.
«Մենք Հայաստան մեկնեցինք որպես կամավորներ`հույս ունենալով, որ ինչ-որ բանով կկարողանանք մեղմել այդ երկրում բնակարանային դեֆիցիտը: Մենք նաեւ զբոսաշրջիկներ էինք, բայց մի քանի օրով միայն: Մենք հույս ունեինք, որ աշխատանքի եւ հանգստի այս համադրությունը մեզ հնարավորություն կընձեռի խորությամբ հասկանալ այս բարդ երկիրը, որը նոր է սկսում երեւալ աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա:
Ես այն 10 կանդացիներից մեկն էի (27-ից մինչեւ 83 տարեկան), ովքեր 17 օրով Հայաստանում էին «Habitat for Humanity Canada»-ի գյուղական գլոբալ ծրագրի շրջանակում: Մեր աշխատանքի մեծ մասն անցկացրեցինք Տավուշի մարզում երկու կիսակառույց տներն ավարտելով: Սա գործազրկության բարձր մակարդակով, պրիմիտիվ գյուղատնտեսությամբ եւ չքնաղ լեռնային տեսարաններով մարզ է:
Մեր էքսկուրսիան հիմնականում կենտրոնացավ մայրաքաղաք Երեւանում եւ մերձակա տարծքներում: Իր օպերային թատրոնով, փողոցներով, կառավարական պերճաշուք շենքերով քաղաքը կարող էր լինել Եվրոպայում ցանկացած տեղ:
Մենք վայրէջք կատարեցինք մայիսի 28-ին, երբ նշվում էր Առաջին համաշխարհայինց հետո Հայաստանի ոչ երկարատեւ անկախության տոնը: Երկրորդ տոնը, որը նշվում է սեպտեմբերի 21-ին, նշանավորում է Հայաստանի անկախացումը Խորհրդային Միությունից: Արարատ լեռան հետ միասին, անկախության երկու օրերը պահպանում են կենդանի հիշողություններ Հայոց հնագույն թագավորության մասին, որն անհամեմատ ավելի մեծ է եղել, քան այսօրվա Հայաստանը:
Այս ազգի պատմության մեջ կենտրոնական դեր է ունեցել կորուստը. մեկուկես միլիոն հայ զոհվել է Օսմանյան Թուրքիայում: 1915թ. կոտորածների ու տեղահանումների մասին են վկայում Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող փաստաթղթերը: Մեր ուղեկցորդը մեզ հիշեցրեց, որ Կանադան այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանություն:
Ազգային ինքնության մյուս կարեւոր կողմը կրոնն է: Հայաստանը կարող է պարծենալ նրանով, որ աշխարհում քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին պետությունն է եղել: Կիրակի առավոտյան մեր խումբն այցելեց Էջմիածնի մայր տաճար:
Բազմադարյան վանքերն ու եկեղեցիները, որոնք ոչ մեծ չափերի են, կառուցված քարից, հիշեցնում են երկրի հոգեւոր անցյալի մասին: Զվարթնոցի զանգվածեղ տաճարը մինչ այժմ էլ հուզմունք է ներշնչում, եթե անգամ ավերվել է մի քանի դար առաջ` թողնելով միայն սյուները:
Մեր աշխատավայրը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մոտակայքում էր, որը դժվար ժամանակներ է ապրում: Քաղաքի հպարտությունը` շատրվաններով եւ գեղատեսիլ կանաչով կենտրոնական զբոսայգին ներկայումս ժանգոտող խողովակներով ամայի տարածք է հիշեցնում:
Հենց Տավուշում մենք հնարավորություն ունեցանք ավելի սերտ շփվել Հայաստանի ժողովրդի հետ: Տների մեծ մասը, որտեղ մենք եղանք, ունեին արբանյակային հեռուստատեսություն, ինտերնետ եւ տնից դուրս գտնվող զուգարան: Մեր խումբը շատ ժամանակ էր անցակցնում` քննակելով այդ գերակայությունները (եթե ես երեխաներին մեծացնեի այսօր, ապա նույնպես «Facebook»-ն ու «Google»-ը կնախընտրեի տան ներսում զուգարանից):
Այստեղ մենք ականտես եղանք ընտանիքների տնտեսական պայքարին, որոնց մեր խումբը եկել էր օգնելու: Մեր առաջին տանը հարդարման աշխատանքներից ավելին արեցինք, քանի որ ծնողները ողջ գումարը ծախսել էին հիվանդ երեխայի բուժման վրա:
Երբ մենք աշխատանքերն ավարտեցինք երկրորդ տանը, տանտեր Կամոն շնորհակալություն հայտնեց` հրավիրելով մեզ ներս: Նա մեզ բոլորիս հյուրասիրեց հայկական կոնյակով, ապա համբուրեց բոլորիս երկու այտերը:
Սա մի պահ էր, երբ մենք երբեք չէինք զգա, եթե Հայաստանում լինենք զուտ որպես զբոսաշրջիկ»:
NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 851
Կիսվել : |